Կուսակցություններ և քաղաքական գաղափարախոսություններ

on
ՀԱԿ-ը հրապարակեց ամբողջ ընտրացուցակը – Azat TV

Ըստ ՀՀ-ի Սահմանադրության Կուսակցությունների վերաբերյալ սույն օրենքի՝ ընդհանուր դրույթների՝ 3-րդ հոդվածի՝

1.Կուսակցությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անհատական անդամության հիման վրա ստեղծված հասարակական միավորում է, որի գործունեության նպատակը հասարակության և պետության քաղաքական կյանքին մասնակցելն է:

2. Կուսակցության խնդիրներն ու նպատակներն արտացոլվում են նրա կանոնադրությունում և ծրագրում, որոնք հրապարակվում են զանգվածային լրատվության միջոցներով:

Քաղաքական գիտակցություն , քաղաքական կեցության արտացոլումը և իմաստավորումը սոցիալական սուբյեկտների (անհատներ, խմբեր, դասակարգեր, հանրույթներ) գիտակցության մեջ։

Թվարկենք մեզ հայտնի որոշ կուսակցություններ՝ ՀԱԿ, ՀԴ, ԼՀԿ, ԲՀԿ, ՔՊ, ՀՅԴ․․․

ՀԱԿ-ի հետ ինձ գաղափարակից եմ համարում։ Որի գաղափարախոսությունը հետևյալն է՝ <<Դասական և տնտեսական լիբերալիզմ>>։ Լիբերալիզմի քաղաքական ծրագիր կամ գաղափարախոսություն է, որի նպատակներն ընդգրկում են սահմանադրական ժողովրդավարության տարածումը, խորացումը և պահպանումը, սահմանափակ պետական վերահսկողությունն ու կարգավորումը, պետության կողմից շուկայական հարաբերություններին և տնտեսական երևույթներին նվազագույն միջամտությունը, անձի ազատությունը և այն հիմնական մարդկային ու քաղաքացիական իրավունքները, որոնք կարևոր դեր են խաղում մարդկային ցանկացած արժանավոր գոյության համար: Կարծում եմ, կարևորագույնն է անհատի ազատությունը, որովհետև անհատներից է հենց ձևավորվում հասարակություն, իսկ դրանից զատ՝ պետական միջամտությունը պետք է լինի նվազագույն, որը նշանակում է գրեթե ամեն ինչ, բացառությամբ զինված ուժերի և իրավապահ մարմինների, պետք է թողնել քաղաքացիների ազատ տնօրինմանը, իսկ կազմակերպությունները պետք է ստեղծվեն ըստ քաղաքացիների ցանկության և միայն նրանց մասնակցությամբ: 

Оставьте комментарий