<<Ավելուկով ճաշ>> -ը սկսեց խաղը պարտությամբ, բայց ավարտեցին հաղթանակով այս խաղը <<Արմենոիդները>>․․․

Մրացաշարի նպատակներն են սովորողների մոտ խթանել սերը դեպի ինտելեկտուալ խաղերը, սովորողներին մղել թիմային աշխատանքի, զարգացնել սովորողների տրամաբանությունը․․․Իսկապես դա այդպես է․․․Չմոռանանք, որ նման խաղերը մոտիվացնելուց զատ, ավելի են մտերմացնում՝նետելով անմիջականի ամենավերջին դաշտերից մեկը։
Մեր ինտելեկտուալ մրցաշարերին միշտ ենք սպասում, անգամ երբ օրերը մոտենում են, տխրում ենք, որ հաջորդ էլի երկար պետք է սպասենք։ Մեր մրցաշարերն ամենահավես ու ամենպրոդուկտիվ նախագծերից են, համենայնդեպս իմ և իմ թիմի համար․․․Մենք միշտ ենք սպասում․․․
Նախորդ տարվանից մինչ հիմա, թիմը չէր փոխվել, նույնն էր․․․Այս թիմն էլ փորձությունները հաղթահարելով հաղթեց հերթական խաղը՝վաստակելով մրցանակը՝պատրաստված ընկեր Էմանուելի և Առնոյի կողմից։
Դեռ նախորդ տավանից՝ամառային ճամբարից, սպասում էինք։ Դեռևս նախորդ տարի, երբ մասնակցում էինք և գրանցեցինք մեր առաջին պարտությունը, հասկացանք, որ մեզ զինվել է պետք, նկատի ունենալով այն, որ առջևում դեռ մրցաշարեր են կազմակերպվելու։ Այսպես մի ամողջ տարի սպասելով, զինվելով, կրթվելով, հմտանալով ոգևորված եկանք, հասանք հունվար ամսվա մրցաշարին, որի ընթացքում գրանցված հաղթանակն իսկակես ոգևորող էր․․․Հարցերը բազմաշերտ, գույնզգույն, խառնաշփոթ, բայց հետաքրքիր։
Միշտ հարցերը խաղից հետո քննարկում ենք․․․Ժամանակ առ ժամանակ էլ զարմանում, ինչպես չենք ունեցել այդ պահին բանալի պատասխանը, միևնույն ժամանակ ժպտալով, որ հիմա գիտենք․․․
Այնուամենայնիվ անիմաստ չէր․․․Փաստորեն այդ ճանապարհն անցել էինք․․․<<Ավելուկով ճաշ>> -ը սկսեց խաղը պարտությամբ, բայց ավարտեցին հաղթանակով այս խաղը <<Արմենոիդները>>․․․
